Հայերեն   English   Русский  

​Հեռացրեցին հիմնադրամի տնօրենին


  
դիտումներ: 620

՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը, որը երկու ամիս է խոսում է հիմնադրամում կատարված չարաշահումների մասին,

մարտի 12-ին հեռացվել է աշխատանքից: Այս մասին Մհեր Խաչատրյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում.

՛՛Այն պահից սկսած, երբ ՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա, իմ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019թ.-ի նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Սակայն սա բնավ չի նշանակում, որ դադարեցնելու եմ արդարության համար իմ պայքարը: Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր…՛՛:

Հիշեցնենք, որ հիմնադրամում ենթադրյալ չարաշահումները վերաբերում էին նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածին, Մհերը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց չարաշահումը կատարվել էր Հարությունյանի կողմից:

Այս ամենի մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն էր տարածել, թե ներքին աուդիտ է կատարվել ու պարզվել, որ ոչ մի չարաշահում չի եղել: Հետո պարզվեց աուդիտ կատարողը Ղարիբ Հարությունյանի մոտ ընկերոջ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խորհրդականն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: