Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է


  
դիտումներ: 1058

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում

վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու դեպքում համաներում կիրառելու թույլտվությանը. նախկինում տուժողի վնասը չփոխհատուցելու դեպքում համաներում կիրառելն արգելված է եղել: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորների դիմումը` այդ օրենքը ճանաչելով սահմանադրական»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: