Հայերեն   English   Русский  

Մաքսիմ Գալկինին Ֆիլիպ Կիրկորովի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ են մեղադրել


  
դիտումներ: 778

«Коммерсантъ» թերթի փոխանցմամբ` 2017 թ. հուլիսին Մախաչկալայում ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու քրեական գործով ֆիգուրանտներից մեկը հայտարարել է, որ դա իբրև պատվիրված սպանության տեսքով մահափորձ է եղել, որի պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է եղել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Գալկինն, իբրև, Կիրկորովին խանդել է կնոջ` երգչուհի Ալլա Պուգաչովայի նկատմամբ:

«Դա իմ թեման չէ, ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան», - հայտարարել է Գալկինը մեղադրյալի ցուցմունքի մասին:

Հրատարակությունը հստակեցնում է, որ բոլոր երեք հարցաքննությունների ժամանակ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը այս հայտարարությունը համարել է պատասխանատվությունից խուսափելու և հետաքննությունը հետաձգելու փորձ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքսիմ Գալկինը պատմել է Ալլա Պուգաչովայի բեմ վերադառնալու հետ կապված խնդիրների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: