Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Բրեքսիթի շուրջ Թերեզա Մեյի գործարքը


  
դիտումներ: 174

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` բրիտանական խորհրդարանը դեմ է քվեարկել երկրի վարչապետ Թերեզա Մեյի Եվրամիության հետ Բրեքսիթի շուրջ պայմանների համաձայնագրին: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` ավելի քան 390 պատգամավոր դեմ է արտահայտվել Մեյի գործարքին:

Ինչպես նշվել է, այժմ խորհրդարանականները Բրեքսիթի շուրջ առանց համաձայնության քվեարկություն կանցկացնեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը խորհրդարանին կոչ է արել մերժել Բրեքսիթի գործարքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: