Հայերեն   English   Русский  

Այսօր Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին


  
դիտումներ: 1164

այսօր Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


Նախագահը` Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրեց ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացավ դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: