Հայերեն   English   Русский  

​Չեմպիոնի սաները մեդալներ են բերում


  
դիտումներ: 344

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում գյումրեցի երկու մարզիկ մեդալներ են նվաճել:

նվաճել, նրա անձնական մարզիչ ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Գևորգ Դավթյանը Ankakh.com-ի հետ զրույցում նշել է. ՛՛Ընդհանուր արդյունքներից գոհ եմ բայց Գևորգը շատ մոտ էր չեմպիոնությանը: Նա չկարողացավ կատարել վերջին մոտեցումը՝ 174 կգ՛՛:

Մյուս ծանրորդը՝ 15-ամյա Գարիկ Կարապետյանը օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, նա նվաճել է արծաթե մեդալ:

Հավելենք, որ հավաքականի մարզիչ Գևորգ Դավթյանը Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի ամնկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է, Պեկինի օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 2017 թվականից Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչն է:

Գյումրին մշտապես համարվել է հայկական ծանրամարտի հայրենիքը, վերջին մի քանի տարին պասիվացել էր մարզաձևը, մեդալների հոսքը նվազել էր, սակայն մասնագետները նշում են թե Գևորգ Դավթյանի, թե մյուս մասնագետների ջանքերի շնորհիվ լավագույն ավանդույթները նորից վերադառնում են:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: