Հայերեն   English   Русский  

Կոտրել են Հովհաննավանքի պատուհանը, գողացել մոմերի փողն ու գանձանակը


  
դիտումներ: 314

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Օհանավան գյուղում տեղի ունեցած գողության փաստով․

հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցուց գողություն է կատարվել:

Պարզվել է, որ մարտի 11-ի ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը, մտել ներս և մոմավաճառի սեղանի դարակից գողացել այնտեղ եղած ողջ գումարն ու եկեղեցու գանձանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: