Հայերեն   English   Русский  

Իոսիֆ Կոբզոնին սեռական ոտնձգության մեջ են մեղադրել


  
դիտումներ: 390

StarHit ամսագրի փոխանցմամբ` ռուս երգչուհի Վիկա Ցիգանովան Իոսիֆ Կոբզոնին սեռական ոտնձգության մեջ է մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` մի օր շրջագայության ժամանակ Կոբզոնն իրեն ուշ երեկոյան իր հյուրանոցային համար է կանչել: Երգչուհին հրաժարվել է Կոբզանի առաջարկից, իսկ երգիչը նեղացել է նրանից:

«Հրաժարվեցի գիշերը նրա համար օրորոցային երգել: Նավթային շրջաններից մեկում շրջագայության ժամանակ նա ինձ երեկոյան իր համար հրավիրեց: Նույնիսկ պատը թակեց: Սակայն ես չգնացի: Մարդը նեղացել էր», - պատմել է Ցիգանովան:

Նա հավելել է, որ հենց իր այդ մերժումն է իրենց միջև տարիներ շարունակ հակամարտության պատճառ դարձել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սվետլանա Բոնդարչուկը պատմել էր, թե ինչպես է հայտնի ռեժիսորի ոտնձգության զոհ դարձել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: