Հայերեն   English   Русский  

Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ․ սրճարանները տրակտորով քանդում են (ուղիղ)


  
դիտումներ: 214

Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները քիչ առաջ բացեցին Թումանյան փողոցն ու վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետարանն այժմ տրակտորով հերթով քանդում է սրճարանները։ «Ո՞վ եք դուք արա, նախկիններից ոչնչով չեք տարբերվում, ո՞ւր ա վարչապետը, ո՞ւր ա քաղաքապետը»,- բացականչում են ցուցարարները։

Սրճարանների ներկայացուցիչները վաղ առավոտից հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: