Հայերեն   English   Русский  

Մեյը խորհրդարանական ընտրություններից հետո չի բացառել «կոշտ» Բրեքսիթը


  
դիտումներ: 155

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է բրիտանացի խորհրդարանականներին, որ երկիրը նախկինի պես կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից առանց 2019թ. մարտի 29-ի համաձայնության` չնայած քվեարկության արդյունքներին: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով բրիտանացի վարչապետի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Բրիտանական խորհրդարանը դեմ քվեարկեց առանց Եվրամիության հետ գործարքի ԵՄ կազմից երկրի դուրս գալու դեմ: Սակայն, եթե կողմերը չվավերացնեն համաձայնագիրը, Բրեքսիթն այնուամենայնիվ «կոշտ» կլինի:

«Սակայն ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ ավելի վաղ: Խոսքն այն ընտրության մասին է, որի առաջ կանգնած է Համայնքների պալատը: Մեծ Բրիտանիայի և Եվրամիության իրավական դեֆոլտը կհանգեցնի նրան, որ Մեծ Բրիտանիան առանց որևէ գործարքի դուրս կգա ԵՄ-ի կազմից», - հայտարարել է Մեյը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ընդգծել է, որ եթե խորհրդարանը որոշի Բրեքսիթը հետաձգել, ապա Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել 2019թ. մայիսի 18-ին կայանալիք եվրոպական ընտրություններին:

«Ես չեմ կարծում, որ դա ճիշտ արդյունք է», - եզրակացրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրեքսիթի մասին լուրերից հետո ֆունտը ստեռլինգը 2% -ով աճել է դոլարի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: