Հայերեն   English   Русский  

Նիգերիայում դպրոցի փլուզման հետևանքով տասնյակ զոհեր կան


  
դիտումներ: 172

Նիգերիայում նախօրեին դասի ժամանակ դպրոցի փլուզման հետևանքով 18 հոգի է մահացել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 37 ողջ մնացածների դուրս բերել: Ընդ որում` 41 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածների մեծ մասը երեխաներ են: Զոհերի թվում է նաև դպրոցի տնօրենը:

Դեպքի վայրում որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Լագոսի նահանգապետը նշել է, որ դպրոցը անօրինական է տեղակայված եղել այդ շենքում, որը տեխնիկապես նախատեսված չի եղել նման նպատակների համար: Որպես շենքի փլուզման հավանական պատճառ նա նշել է շենքի անմխիթար վիճակը:

Եռահարկ շենքը, որտեղ գործում էր դպրոցը, փլուզվել է Լագոս քաղաքում: Դպրոցի շենքի փլուզման պատճառն անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: