Հայերեն   English   Русский  

Հասմիկ Գուլակյանի հպարտությունն ու տառապանքը


Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 1761

Երևանաբնակ լոռեցի բարեկամիս, ազգի հոգսերով ապրող, նվիրյալ մտավորական Ռուբեն Հակոբյանի գրասեղանին աչքովս ընկավ Հասմիկ Գուլակյան «Անկախություն…

Անկախութուն… կամ Ո́ւմ է ձեռնտու Հայաստանը առանց հայերի(Տագնապ)» ուշագրավ վերնագրով մի գրքույկ, շապիկին էլ անկախ Հայաստանի քարտեզի ուրվագիծը: Հետաքրքրությունս հասավ գագաթնակետին, երբ կարդացի գրքի 3-րդ էջը տիրած տողերը:

-Ես ինձ կհամարեի աշխարհի երջանկագույն մարդը, եթե այսպիսի գրություն հեղինակելու դժբախտ պատեհությունը չունենայի,- գրում է հեղինակը:

Հասմիկ Գուլակյան

Երբ սկսեցի կարդալ հոգիս խոժոռվեց, սիրտս սկսեց արագ աշխատել: Շատ էի կարդացել արտագաղթի և դրա վտանգների մասին, բայց երբեք այդպես չէի տագնապել: Հրապարակախոսական ընդհամենը 48 էջերում հայի հպարտ ոգու կողքին են նրա տագնապները՝ հայերիս մեջ բարոյականության անկումը, պետական մտածողության բացակայությունը: 2013թ. «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպագրած այս ահազանգը չի կորցրել արդիականությունը, ես էլ հեղինակի հետ նման կամենում եմ, որ մոտ ապագայում էլ առիթ չունենանք անդրադառնալու այդ տագնապին:

Բա՞յց:..

Այս գրքույկի լույս աշխարհ գալուց ընդհամենը երկու տարի էլ անց Հասմիկ Գուլակյանը հեղինակել է «Դառնալի մտորումներ 2015-ի շեմին» գրքույկը, անդրադարձել Երևանում 2014թ. Դեկտեմբերի 11-ին Հասան Ջեմալի «1915 – Հայոց ցեղասպանություն» («Անտարես», Երևան, 2014թ) գրքի շնորհանդեսի մանրամասներին: Հեղինակը շնորհանդես բառը տեղավորել է չակերտներում, նաև այդպես գնահատելով մի քանի հայանուն հեղինակների բարոյախրատական գնահատականները:

Այս գրքույկը, մյուս գործերն էլ, որ ես կարդալու երջանիկ հնարավորություն եմ ունեցել ներկայացնում են Հասմիկ Գուլակյանի հպարտությունը, տառապանքն ու տագնապը՝ կողք կողքի, անբաժան: Բայց անբաժան են նաև հեղինակի պայքարի պատասխանատվությունը և հաղթանակի նկատմամբ նրա անսահման խոր հավատը:

Հասմիկ Գուլակյանի մասին արդեն զգալի տեղեկությունուներ ունեի վերը առաջինը հիշատակված նրա գրքույկից: Գիտեի, որ ծնվել է 1957թ. Իջևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրականը, և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկան: Աշխատել է հանրային ռադիոյում, միաժամանակ տարբեր հեղինակավոր թերթերի խմբագրություններում: 2009թ.-ից «Հայկական հանրագիտարան հրատարակչության» պատասխանատու քարտուղարն է: Այս ամենը նրան օր առաջ հանդիպելու և զրուցելու ցանկություն ծնեց: Արդեն համոզված էի, որ հանդիպելու եմ մեկին, ով գիտի մտահոգություններով լի իմ բազմաթիվ ինչուների պատասխանները: Համոզված էի, որ հանդիպելու եմ նրան, ով սիրում է հիշեցնել Նժդեհի խոսքերը. «Քննադատել նշանակում է տառապել»: Կռահել էի, որ այդ հպարտ հայուհին իրոք տառապում է իր ժողովրդի ցավով, կիսում ուրիշների վիշտը, ուրախանում ուրիշների հաղթանակներով, առավել ևս համազգային հաղթանակներով:

Հանրագիտարանի հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը (ում բախտ եմ ունեցել ճանաչել արդեն երկար տարիներ) իմանալով ցանկությունս ինձ առաջնորդեց Հասմիկ Գուլակյանի աշխատասենյակ: Առավել քան ջերմ ու բարեկամական էր մեր ծանոթությունը: Վերը հիշատակված գրքերից բացի նա էլի գրքեր նվիրեց: Ընծայագրեց դրանցից միայն մեկը, բարձրաձայնելով խոհեմ, կարծում եմ քչերին հասու մի խոհ տագնապ ևս. «Վիշտ և տագնապ պարունակող գրքերը չի կարելի ընծայագրել»:

Առաջինը հենց ընծայագրված գիրքը կարդացի՝ «Մեր անկախության տարիների դպրոցը»(«Էդիթ Պրինտ», 2015թ.): Ժողովածուն ամփոփում է «Ակունք» ռադիոհանդեսի. «Ազգայի՞ն է արդյոք մեր դպրոցը»(2008թ.), և «Ոչ օտարալեզու դպրոցների բացմանը ՀՀ-ում» հեղինակային հոդվածների նյութերը: Ազգային մտածելակերպ, ազգային ոգի, ազգային տագնապ ուհոգու ճիչ է′ հավաքված մի գրքում:

…Մեծերի հետ խորհել, մեծերի հետ կիսվել, մեծերին լսել, ձայնագրել ու այդ ամենը «Դարը՝ դարի մեջ, մենք՝ դարի» (ՀՀ ԳԱԱ «Գիտելիք» հրատարակչություն) հրատարակած չորս գրքերում: նա ընթերցողի դատին է ներկայացրելընկալելի և ուսանելի հոդվածաշար: Այստեղ ուշագրավ ուրվագծեր, նոր բացահայտումներ են Սերգեյի Փարաջանովի, Տիգրան Լևոնյանի, Արմեն Գուլակյանի, Հենրիկ Հովհաննիսյանի, Սոս Սարգսյանի, Պարիս Հերունու, և շատ ուրիշ մեծերի դիմանկարներին: Այստեղ հայկական էպոսի մասին դոկտոր-պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի նուրբ, բայց հավերժացնող գնահատականեր են, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի.«Անհատը կարող է մի ողջ ազգ ներկայացնել» խոհը ընդարձակ հարցազրույցի առանցքում: «Գրում էի այս տողերը, երբ տեղեկացա, որ 62 տարեկան հասակում իր երկրային կյանքն է ավարտել աշխարհահռչակ հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը: Թող հավերժ լույս իջնի նրա շիրիմինու շարունակվեն նրա կերտած նրա փառահեղ հաղթանակները»:

Հիմա կարծում եմ ճիշտ տեղում կլինի խոսք ասել Հասմիկ Գուլակյանի ինձ ու կարծում եմ շատերի համար տարիներ առաջ կատարած մի բացահայտման մասին: Խոսքը Նարեկ Հովսեփյանի «Նոյան աղավնու վերադարձը» («Էդիթ Պրինտ» 2014թ) գրքի մասին է, որը կազմել խմբագրել և առաջաբանը գրել է Հասմիկ Գուլակյանը, գրքի էջեր բերել նաև վաղամեռիկ հրաշամանուկ Նարեկ Սաշայի Հովսեփյանի (1986-2004թթ) գրական դիմանկարը, որ վերնագրել է «Նա կդառնար մտքի տիրակալ, եթե…»: Նարեկ Հովսեփյանի մասին ժամանակին լսել էի բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստանը» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանից: Ծաոթ էի Ն. Հովսեփյանի հետմահու հրատարակված «Առաքելություն իմաստնության տաճար» գրքին ու այդ փոքրածավալ գրական ժառանգությունն արժևորող Սիլվա Կապուտիկյանի խոսքին:

Բայց հիմա, երբ արդեն կարդացել եմ առաջին անգամ ամբողջական հրատարակված Նարեկ Հովսեփյանի գրական ժառանգությունը՝ արձակ բանաստեղծություններ, մաքսիմներ, և «Նոյան աղավնու վերադարձը» վիպակը այլ դարձան իմ պատկերացումներն ու գնահատականները: Հավատացած եմ, որ ցամաք աչքերով հնարավոր չէ կարդալ Նարեկ Հովսեփյանի մտքերը, նայել գրքում զետեղված նրա ձեռագրերին: Հասմիկ Գուլակյանը գրքում զետեղել է նաև Նարեկ Հովսեփյանի միակ գծանկարը (նատյուրմորդ 2003թ.), որ վկայում է նաև բազմաշնորհ այդ պատանու նկարչական արվեստի յուրովի ընկալման մասին: Հետհեղափոխական Հայաստանում անշուշտ ուշադրության արժանի է Նարեկ Հովսեփյանի վիպակ-ուտոպիայում բերված դատողությունները, եզրահանգումները: Նրա աշխարհնկալման գերզգայուն բարոմետրը ընկալելի դարձնելու համար բավարար եմ համարում ընթերցողին ներկայացնել նրա մաքսիմներից մեկը. «Երազանքը մեր մտքի ստեղծագործությունն է, երազը՝ բնության»:

Ես ոչ միայն ընկալեցի, ճանաչեցի, այլև գնահատեցի ու ընկերացա Հասմիկ Գուլակյանին: Դուք′ էլ ընթերցող բարեկամներ փնտրե́ք, գտե′ք և կարդացեք նրա գրքերը, ոչ միայն նայեք նրա դեմքին, այլ վերլուծեք նրա ազգանվեր ու ազգանպաստ մտքերը: Կիսեք նրա հպարտությունը, ձեր ամենօրյա վարքագծով նպաստեք, որ նրա տառապանքը, ազգի տառապանքը նվազի: Համոզված եմ, որ այդժամ մենք բոլորով իրոք հպարտ կլինենք և ամենևին կորցված չի լինի ընթերցանության վրա ծախսված Ձեր ժամանակը:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: