Հայերեն   English   Русский  

Շվեդ աշակերտուհին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել


  
դիտումներ: 232

Aftonbladet պարբերականի փոխանցմամբ` Շվեդիայից աշակերտուհի Գրետա Թուրնբերգը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել գլոբալ տաքացման դեմ պայքարի շարժման մեջ ունեցած ներդրման համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Չափազանց պատվավոր և հաճելի է առաջադրվել նման կարևոր մրցանակի համար: Դա անհավանական և մի քիչ տարօրինակ է», - անկեղծացել է աշակերտուհին:

Նշվում է, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել շվեդ քաղաքական գործիչներ Յենս Հոլմը և Խոկան Սվեննելինգը, ինչպես նաև մի շարք նորվեգացի քաղաքական գործիչներ:

Ինչպես հիշեցնում է РИА Новости լրատվական գործակալությունը, 2018 թ. օգոստոսին Գրետա Թուրնբերգը Ստոկհոլմում խորհրդարանի շենքի դիմաց միայնակ պիկետ էր անցկացրել: Նա պահանջել էր երկրի կառավարությունից հետևել վնասակար արտանետումների նվազեցման մասին Փարիզի պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում սպառնացել էր հրաժարվել դպրոց հաճախել:

Արդյունքում աշակերտուհին մասնակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի կլիմայի հարցերով կոնֆերանսին, ինչպես նաև հրավիրվել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: