Հայերեն   English   Русский  

Բախում՝ Օպերայի հարակից տարածքում. կան նոր բերման ենթարկվածներ (ուղիղ)


  
դիտումներ: 413

Օպերայի հարակից տարածքում լարված իրավիճակ է։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց է սկսվել, երբ փորձել են ապամոնտաժել «Ջազզվե» սրճարանը։

Բերման են ենթարկվել սրճարանի աշխատակիցներից մի քանիսը։

Նշենք, որ աշխատակիցներին հաջողվել է ժամանակավորապես դադարեցել ապամոնտաժման աշխատանքները. նրանք բարձրացելեն ապամոնտաժող տեխնիկաների վրա և թույլ չեն տալիս դրանք գործարկել։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւ առաջարկեց ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում, քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները միեւնույնն է քանդվելու են։ Հանդիպումը արդյունք չէր տվել։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: