Հայերեն   English   Русский  

​Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն ուղղված են դրանք դադարեցնելուն. Ալիև


Ադրբեջանի նախագահը նշել է, որ համապատասխան ձևաչափը գոյություն ունի վաղուղ և չի կարող փոփոխվել:


  
դիտումներ: 168

Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն ուղղված են դրանք դադարեցնելուն: Այդ մասին հայտարարել է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Նոր համաշխարհային արտաքին քաղաքականությունը» թեմայով անցկացված VII Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ:

«Վերջին ժամանակներս Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դրանք փորձեր են, որոնք ուղղված են արգելափակելու բանակցային գործընթացը»,- ասել է Ալիևը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների ձևաչափը գոյություն ունի վաղուց և չի կարող փոփոխվել»,- ավելացրել է Ալիևը:

«Ադրբեջանական տարածքների օկուպացիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ կապված կոնֆլիկտի կարգավորման հետ: Ստեղծված ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոխվի»,- պնդել է Ալիևը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: «Ուրիշ ճանապարհ չկա»,- ավելացրել է երկրի առաջնորդը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, VII Բաքվի գլոբալ ֆորումին մասնակցում է 55 երկրների ավելի քան 500 պատգամավոր, այդ թվում Աֆղանստանի, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի նախագահները, Բուլղարիայի վարչապետը, ինչպես նաև պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ, նշանավոր հասարակական և քաղաքական գործիչներ, փորձագետներ: Կազմակերպիչը Նիզամի Գյանջիևի միջազգային կենտրոնն է, որը 2012 թ. հիմնադրել են աշխարհի մի խումբ նշանավոր հասարակական և քաղաքական գործիչներ:

Ֆորումն անցկացվում է 2013 թվականից: Նման բանավիճային հարթակ ստեղծելու նախաձեռնողներից մեկը եղել է Մադրիդյան ակումբը, որ միավորում է 56 երկրների ավելի քան 80 նախկին նախագահների և վարչապետների: Առաջին ֆորումը հարավկովկասյան կարգավիճակ է ունեցել, սակայն հետագայում, հաշվի առնելով քննարկվող հարցերի մասշտաբները, որոնք ոչ միայն տարածաշրջանային բնույթ ունեն, որոշվել է այն գլոբալ դարձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: