Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա


  
դիտումներ: 578

Հայկ Ալումյանը կարծում է, որ ՀՀ 2–րդ նախագահի ներկայացրած փաստարկները բավականին ծանրակշիռ են։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր ավարտվեց։ Դատարանը որոշում կկայացնի վաղը, ժամը 15։00–ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանը պատասխանումէ լրագրողների հարցերին. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է, նախկին նախագահը դահլիճում է

Նիստին մասնակցող ՀՀ 2–րդ նախագահը նաև ելույթ է ունեցել։

«Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար բացատրություններ տվեց` մոտ 40 րոպե, մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել 2008թ.–ի փետրվարի 19–ից մինչև մարտի 2–ը։ Այն ինչ մենք մինչև հիմա բարձրաձայնել ենք, արդեն ինքը ներկայացրեց իր տեսակետից, որպես այն ժամանակվա 1–ին դեմք»,–ասաց Ալումյանը` չմանրամասնելով Քոչարյանի ելույթը։

Պաշտպանը կարծում է, որ այդ փաստարկները բավականին ծանրակշիռ են։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։

2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: