Հայերեն   English   Русский  

​Ողջունելի է Արարատ Միրզոյանի նման կեցվածքը ԱԺ նախագահի պաշտոնում.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 385

Ողջունելի է Արարատ Միրզոյանի նման կեցվածքը ԱԺ նախագահի պաշտոնում: Հատկապես այլ պետության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը իդեալական անդրադառնում է տվյալ պետության ներկայացուցիչների և Ադրբեջանի հարաբերություններին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսում էր օկուպացված և կորցրած տարածքների մասին, որի արդյունքում մեզ համարում էր օկուպանտ ու Հայաստան այցի ժամանակ պետք էր նրան հիշեցնել դրա մասին:

Անցած անգամ էլ ՌԴ ԱԺ ամբիոնից Միրզոյան Արարատը խոսեց ՌԴ պատգամավորների մասին, ովքեր Բաքվում մասնակցում էին հակահայկական քարոզչությանը:

Ես անհամբեր սպասում է, որ նախագահը կամ վարչապետը այս թեմային կանդրադառնան, բայց փաստորեն ԱԺ նախագահը որոշեց բացել թեման, ինչը անրափ ողջունելի է:

Արտաքին քաղաքականության մեջ հայ պաշտոնյաների պահվածքը բոլոր առումներով պետք է ողջունել, անկախ ամենինչից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: