Հայերեն   English   Русский  

​ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ...Սամվել Կարապետյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 253

Այն, ինչ տեղի է ունենում մեզանում վերջին շրջանում և մասնավորապես վերջին օրերին կարծես հայկական մի որևէ սերիալից քաղած և կյանքի կոչած ամենասովորական թունալից դրվագներից մեկը լինի:

Հայերը հարձակվել են հայերի վրա: Քանդում, զրկում, թշվառացնում են միմյանց...:

Աչքիս առջև օր-օրի ակնհայտորեն սրվում է ներհայկական մթնոլորտը: Օդը լցվել է չարությամբ, անհանդուրժողականությամբ, բարության, փոխադարձ հարգանքի և հասկացողության նշույլ իսկ չի նկատվում: Իսկապես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է բազմաթիվ հայ ընտանիքների հանկարծ զրկել օրվա հացից: Հարգելի քաղաքային իշխանություններ, եթե նրանք, որոնց այսօր զրկում եք իրենց ընտանիքների հացը վաստակելու հնարավորությունից ձեր հարազատները` եղբայրներն ու քույրերը լինեին, այդպես կվարվեի՞ք: Եվ, սակայն ի՞նչ տարբերություն:

Մի՞թե պարզ չէ, որ ազգակցին, մանավանդ ներկա տնտեսական դժվար (չասելու համար` տագնապալի) կացության պայմաններում թշվառության մատնելն անբարո է: Մի՞թե չէր կարելի վաղօրոք տարածք տրամադրելով, մի որոշ ժամանակ էլ փոխադրվելուն հատկացնելով, պատճառվող նյութական վնասները հաշվարկել-փախհատուցելով, մարդկանց հարգելով, պատճառվող անհանգստությունների և անհարմարությունների համար ներողություն խնդրելով ու սիրով գործ տեսնել, թե բուլդոզերը դարձել է միմյանց հետ հարաբերվելու միակ գործիքը...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: