Հայերեն   English   Русский  

​Ինչի՞ կհանգեցնի Իմ քայլ֊ի պայքարը «գերշահույթի» և չգրանցված աշխատավորների դեմ.Վահան Իշխանյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 255

Իմ քայլը դաշինքի պատգամավորները Օպերայի տարածքի սրճարանները քանդելը արդարացնում են նաև այսպիսի բաներով՝

թե այնտեղ գերշահույթ են ստանում, ու որ չգրանցված աշխատողներ են պահում։ Ավելին, պատգամավոր Գայանե Աբրահամյանը ասում է. «չգրանցված աշխատողների մի ողջ հանցագործ թիմ են եղել»։

1֊ին հարց. ի՞նչ է նշանակում գերշահույթ. Կենտրոնում հարյուրավոր սրճարաններ, բարեր, փաբեր ու ռեստորաններ կան որոնք Օպերայի սրճարանների հետ նույն կարգավիճակն ունեն, նրանք բոլորն էլ նույն ձևի են շահույթ ստանում, որի անունը իմ քայլը դնում է՝ «գերշահույթ»։ Ավելին, եթե Օպերայի սրճարանները միայն սեզոնին են աշխատում ու մի քանի ամիս են «գերշահույթ» ստանում, ապա տասնյակ սրճարաններ կլոր տարին են «գերշահույթ» ստանում։ Նրանց վրա է՞լ են բուլդոզեր բերելու։

2֊րդ հարց, իսկ ո՞վ չունի չգրանցված աշխատողներ, մանավանդ սրճարանային֊ռեստորանային բիզնեսում։ Շատ են սիրում արևմուտքից օրինակ բերել, եվրոպական ու ամերիկյան սրճարանների ահագին հատված չգրանցված աշխատող է պահում՝ մատուցողների մի ստվար մասը չգրանցված են։ Իսկ Հայաստանի տնտեսության մասին քիչ թե շատ տեղեկություն ունեցողները, գիտեն որ գրեթե բոլոր տնտեսվարողները փորձում են չգրանցված աշխատողներ ունենալ, որ քիչ հարկ մուծեն։ Նրանց վրա է՞լ են բուլդոզեր բերելու։

Եզրակացություն. եթե «գերշահույթ» ունեցող ու չգրանցված աշխատողներ պահող հաստատությունները պիտի բուլդոզերով վերացնեն, ապա ոչ միայն կստանան՝ Օպերա առանց սրճարանների, այլև Հայաստան առանց հայերի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: