Հայերեն   English   Русский  

​ԵՐևԱՆՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ


ֆբ գրառում,Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 270

Այսօր կրքեր են բորբոքվել օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման կապակցությամբ։

Ապամոնտաժման կողմնակիցների հիմնական փաստարկը երևանցիներին կանաչ տարածքների վերադարձն է։ Իսկապես, ովքեր հիշում են Երևանը, առաջին հերթին հիշում են նաև այգիները՝ օպերայի շրջակայքում, Օղակաձև զբոսայգին, Հաղթանակի զբոսայգին ու նրա դիմացի անտառը և այլն։ ԵՎ իհարկե, այլ բառ չեմ գտնում, վայրենություն էր այդ ամենը վերացնելը։ Բայց արդյո՞ք ճիշտ է այսօր էլ․․․ Հուսանք, որ Երևանի քաղաքապետարանը սկզբունքային կգտնվի և վերոնշյալ բոլոր տարածքների շինությունները կապամոնտաժվեն և կկանաչապատվեն։

․․․Բա Հրազդանի ձորը՞։ Թերևս երևանցիների ամենասիրելի վայրը, որ և Երևանում էր և կարծես Երևանից դուրս, վայրի բնության մեջ։

Ուստի հարց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և առաջին հերթին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին․
-Ապամոնտաժվելու ե՞ն, արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող «ԵՐևԱՆՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» ռեստորանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: