Հայերեն   English   Русский  

Իրանը փակել է օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար


  
դիտումներ: 77

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Իրանը միացել է մի շարք երկրների թվին, որոնք որոշել են փակել Boeing 737 Max օդանավերի համար իրենց օդային տարածքը:

Ավելի վաղ Ռուսաստանը ևս արգելել էր Boeing 737 Max ինքնաթիռներով թռիչքների իրականացումը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ի վաղ առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում Boeing 737 MAX ինքնաթիռ էր կործանվել: Ինքնաթիռում 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ էր գտնվել, որոնք բոլորը զոհվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: