Հայերեն   English   Русский  

CNN- ի վերլուծաբանը Թրամփի դստերը և փեսային «ուտիճներ» է անվանել


  
դիտումներ: 306

CNN հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան Փոլ Բեգալան ԱՄՆ նախագահի դստերը` Իվանկա Թրամփին և փեսային` Ջարեդ Քուշներին «ուտիճներ» է անվանել: Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ինչպես նշվել է, Քուշների մասին օրեր առաջ հրատարակված գրքի քննարկման ժամանակ նրան հարց են ուղղել այն մասին, թե արդյոք Թրամփը երբևէ նրանց ճանապարհի եզրին կնետի, և ինչպես նրանց հաջողվեց Սպիտակ տանը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին խուսափել խոշոր սկանդալներից: Գրում է Gazeta.ru-ն:

«Իհարկե, նրանց հաջողվեց վերապրել: Ես նկատի ունեմ այն, որ ուտիճները նույնիսկ միջուկային պատերազմն են վերապրում», - ասել է Բեգալան:

Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպից հետո ստուգում է սկսվել: Սակայն CNN հեռուստաընկերությունը անմիջապես չշտապեց տեղեկացնել այն մասին, որ Բեգալան կպատժվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելիին հանձնարարել էր վարչակազմն «ազատել» իր դստեր և փեսայի ներկայությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: