Հայերեն   English   Русский  

Boeing ընկերությունը կասեցրել է 737 MAX ինքնաթիռների առաքումները


  
դիտումներ: 154

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Boeing ընկերությունը որոշել է օրեր առաջ Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառով կասեցնել 737 MAX ինքնաթիռների առաքումը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, ընկերությունն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ այդ օդանավերի համար փակեցին իրենց օդային տարածքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը արգելել է իր աշխատակիցներին Boeing 737 Max ինքնաթիռներով չվերթների տոմսեր գնել:

Հիշեցնենք, որ մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթի քաղաք մոտակայքում Boeing 737 MAX ինքնաթիռ էր կործանվել: 157 մարդ ողբերգության զոհ էր դարձել: Ավելի ուշ արտադրողը հանրությանը անվտանգության հետ կապված հանգստացնելու նպատակով խորհուրդ տվեց ժամանակավորապես հրաժարվել Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: