Հայերեն   English   Русский  

2018-ին Թուրքիայում գործազրկության աճ է եղել


  
դիտումներ: 110

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես 2017-ի դեկտեմբերի համեմատ 2018թ. նույն ամսվա ընթացքում գործազրկության մակարդակն աճել է և հասել 13.5 տոկոսի (4մլն 302.000 հոգի):

2017թ-ի համեմատ 2018-ին 15-24 տարեկան մարդկանց շրջանում գործազրկության մակարդակը նույնպես աճել է և հասել է 24.5 տոկոսի, իսկ 15-64 տարեկանների շրջանում՝ 13.7 տոկոս։

Ի տարբերություն 2017թ.-ի դեկտեմբերի՝ 2018-ի նույն ժամանահատվածի համեմատ, Թուրքիայի բնակչության շրջանում զբաղվածության մակարդակը նվազել է 633.000-ով և կազմել է 27 մլն 655.000 մարդ։

Տարբեր ոլորտներում աշխատատեղերի քանակը նույնպես նվազել է 2018-ին։ Մասնավորապես եթե 2017-ին գյուղատնտեսության ոլորտում կար 375.000 աշխատող, ապա 2018-ին աշխատողների թիվը հասել է 258.000-ի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: