Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին


  
դիտումներ: 327

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը մարդու իրավունքների ոլորտում հիմնված է երկակի ստանդարտների կիրառման վրա: Համապատասխան հաղորդագրություն հրապարակել է գերատեսչության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նման կերպ գերատեսչությունը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով` ԱՄՆ-ն իր քաղաքականությունը կառուցում է մարդու իրավունքների ոլորտում կախված այն հանգամանքից, թե արդյոք այս կամ այն երկիրը հետևում է Վաշինգթոնի «ռազմավարական ուղեցույցներին»:

Ինչպես նշվել է, ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Պետդեպարտամենտի նոր զեկույցը տարբերվում է «դաստիարակաչական տոնով և ինքնիշխանություն հասկացողության լիարժեք մոռացությունով»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: