Հայերեն   English   Русский  

​Պետդեպարտամենտը ԱՄՆ-ի համար 50 վտանգավոր երկիր է հաշվել


  
դիտումներ: 92

Միացյալ Նահանգների համար այսօր հնարավոր վտանգ է ներկայացնում 50 երկիր, որոնք կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին: Այդ մասին Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) ելույթ ունենալիս հայտարարել է պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար Կիրոն Սքինները:

Սքինները չի թվարկել որոշակի երկրներ, սակայն շեշտել է, որ դրանք անհանգստություն են պատճառում ամերիկյան իշխանություններին: Փորձագետը բացատրել է, որ XX դարում ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության ոլորտում զբաղված է եղել ԽՍՀՄ-ի հետ հակամարտությամբ, բայց այն ժամանակվանից աշխարհը փոխվել է և ուրիշ դարձել:

Վտանգ են ներկայացնում ոչ միայն միջուկային զենք ունեցող երկրները, այլև նրանք, որոնք կարող են գրոհել տեղեկատվական և տնտեսական հարթությունում: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի համար գլխավոր փորձությունը դառնալու են զարգացող երկրները, որոնք միացել են կամ կարող են միանալ միջուկային ակումբին:

Նախկինում CSIS-ի վերլուծաբանները հետազոտություն էին ներկայացրել, որը նվիրված էր Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Եվրոպայում: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ միջազգային պատժամիջոցները չեն խանգարում Մոսկվային ամրապնդել իր կապերը Եվրամիության հետ: Որպես օրինակ նրանք բերել են այն փաստը, որ ռուսական ընկերությունների ներդրումները Ավստրիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում 2007 թ. 13,2 մլրդ եվրոյից աճել են մինչև 96 մլրդ եվրո 2017 թ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: