Հայերեն   English   Русский  

Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը


  
դիտումներ: 3741

Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին:

Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: