Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի հետ


  
դիտումներ: 135

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ցոյ Սոն Հին Փհենյանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դիտարկում է Կորեական թերակղզում միջուկային զինաթափման շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները դադարեցնելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Փոխնախարարն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր չէ զիջումների գնալ, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընից Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

«Մենք այլևս ցանկություն չունենք նման բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ», - ասել է Ցոյ Սոն Հին:

Նա հավելել է, որ մոտ ապագայում Կիմ Չեն Ընը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի:

Ավելի վաղ National Public Radio ռադիոկայանը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրթիռ արձակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: