Հայերեն   English   Русский  

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ


  
դիտումներ: 1015

Նարեկ Հախնազարյանն այսօր իր սերնդի ամենափայլուն թավջութակահարներից է:

2011թ.-ին Հախնազարյանը Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում փայլուն հաղթանակ տարավ՝ ստանալով ոսկյա մեդալ և առաջին մրցանակ: Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել համաշխարհային լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա հայտնվեց նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում. Daily Telegraph-ը նրա կատարումը նկարագրեց այսպես. «տեխնիկայի և երաժշտականության զարմանալի համադրություն», Washington Post-ը Նարեկին անվանեց «հասուն ֆենոմեն»:

Մեր օրերի երաժշտական ֆենոմեն Նարեկ Հախնազարյանին կարող եք ունկնդրել մարտի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը, որը կոմպոզիտորի ուշ շրջանի գլուխգործոցն է: Հախնազարյանը նվագում է Ջոզեֆ Գվարներիի՝ 1707-ին կերտած թավջութակով և Տուրտի, Ռոլանդի աղեղներով: Երկրորդ բաժնում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիան թիվ 2: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը, ով համերգին կժամանի Սիցիլիայից, որտեղ մարտի 15-ին և 16-ին ղեկավարել է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգը նվիրվում է ՀԱՖՆ-ի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի 135-ամյակին:

Մինչ համերգը, մարտի 19-ին, ժամը 19:00-ին, եզակի հնարավորություն ունեք ԼՈՖԹ ակումբում (Մոսկովյան 3) հանդիպել Նարեկ Հախնազարյանին և Էդուարդ Թոփչյանին և մասնակցելու հանրային քննարկման: Մուտքն անվճար է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: