Հայերեն   English   Русский  

Նոր Զելանդիայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի


  
դիտումներ: 262

The New Zealand Herald պարբերականի փոխանցմամբ` Նոր Զելանդիայի ոստիկանապետ Մայք Բուշը հայտարարել է, որ Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում իրականացված զանգվածային հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Գրում է Gazeta.ru-ն:

Վերջին տեղեկությունների համաձայն` նորզելանդական երկու մզկիթներում կրակոցների պատճառով 49 մարդ է զոհվել, 48-ը` վիրավորվել:

Բուշի խոսքերով` «Ալ Նուր» մզկիթում 41 մարդ է զոհվել, ևս 7-ը` Լինվուդի մզկիթում, մեկը` հիվանդանոցում:

Ոստկանապետի խոսքերով` այդ հարձակումը «շատ լավ պլանավորված է եղել»: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, այդ թվում ` երեք տղամարդ և մեկ կին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալված կասկածյալներից մեկը Ավստրալիայից է, որի անունը Բրենթոն Տարանտ է: Իրականացված հարձակումից ժամեր առաջ նա համացանցում մանիֆեստ է հրապարակել և բացատրել, որ այդ հարձակմանն իրեն դրդել է Ստոկհոլմում 2017 թ. արմատական իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը: Այդ ահաբեկչության հետևանքով տեղի 5 բնակիչ էր զոհվել, 14-ը` վիրավորվել: Տորենտն առանձին նշել է նաև 11-ամյա Էբբա Ակրլյուդի մահը` ընդգծելով, որ վրեժխնդիր է լինում հենց նրա համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: