Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս


  
դիտումներ: 413

Երևանի ընդհանուր դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ, այսօր այդ որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում։

Դատական նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ասաց, որ դատարանն, ըստ էության, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին, և հերքել պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին:

««Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն` ըստ էության միակ հիմքն այն է, որ, քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, և կարող են տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատվել գործի վրա ազդելու հավանականությունը»,– անդրադառնալով դատարանի որոշման հիմքերին` ասաց Օրբելյանը։

Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկելու նաև այս որոշումը, և դրա համար սպասում են դատարանի որոշման տրամադրմանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։

2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: