Հայերեն   English   Русский  

Միջազգային հանրությունը Սիրիայի համար 7 միլիարդ դոլար է հավաքել


  
դիտումներ: 208

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բրյուսելում երկու օրվա ընթացքում Սիրիայի հարցով միջազգային դոնորների երրորդ կոնֆերանսում ավելի քան 85 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին հաջողվել է 7 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն են հավաքել Մերձավոր Արևելքի այդ երկրի համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ կոնֆերանսի մասնակիցները համաձայնության են եկել ՄԱԿ-ի հովանու ներքո սիրիական քաղաքական գործընթացներին աջակցելու անհրաժեշտության շուրջ: Կողմերը նաև կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայի ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ:

Համաժողովն երրորդ անգամ ՄԱԿ-ի և Եվրամիության պահանջով առանց Սիրիայի իշխանությունների մասնակցության է անցկացվել: Կոնֆերանսի շրջանակներում ռուսական կողմը ներկայացնող ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հիասթափություն է արտահայտել այդ հարցի կապակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները 40 հազար զինյալների համաներում են շնորհել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: