Հայերեն   English   Русский  

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են առաջիկայում հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբ


  
դիտումներ: 452

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ Երևանում ու Բաքվում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայն են առաջիկայում հանդիպել, նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ կազմակերպության կայքում հրապարակած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ Երևանում ու Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում։ Քննարկվել են առաջիկայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման և քննարկման հնարավոր թեմաները», – նշվում է հայտարարության մեջ։

Երկու երկրների առաջնորդները ընդունել են առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպման առաջարկը, համանախագահները դրական են գնահատել հակամարտության կողմերի միջև շփման գծում կորուստների նվազման պահպանումը, ողջունել են տարածաշրջանում զարգացող քննարկումները բնակչությանը խաղաղության պատրաստելու վերաբերյալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: