Հայերեն   English   Русский  

Երևանում բախվել են BMW X6 M Sport-ն ու Lexus-ը. կան տուժածներ. shamshyan.com


  
դիտումներ: 405

Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է էլեկտրսյանը: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: