Հայերեն   English   Русский  

​Շվեդ դպրոցականին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի


  
դիտումներ: 141

Տասնվեցամյա շվեդ աշակերտուհի Գրետա Տունբերգը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Քաղաքական գործիչները, որոնք առաջադրել են նրա թեկնածությունը, գնահատել են նրա ավանդը բնապահպանական շաժման մեջ:

Աղջիկը գրավել է հասարակության ուշադրությունն անցած տարվա օգոստոսին: Ամեն ուրբաթ օր նա միայնակ պիկետ է արել Ստոկհոլմում՝ խորհրդարանի շենքի առջև՝ կոչ անելով քաղաքական գործիչներին կատարել կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը: Այդ փաստաթղթում, որը 2015 թ. ստորագրել է 170 երկիր, գրված է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նվազեցման միջոցների մասին:

Տունբերգին հազարավոր հետևորդներ են միացել: Այն ցույցին, որ կազմակերպել է աղջիկը փետրվարին, մասնակցել է արդեն 4 հազար մարդ: Նրան հրավիրել են ՄԱԿ՝ մասնակցելու կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովին և Դավոս՝ Համաշխարհային տնտեսական համաժողով:

Ինչպես հաղորդում է Aftonbladet-ը, Տունբերգին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել են Շվեդիայի Ձախ կուսակցության պատգամավորները և Նորվեգիայի խորհրդարանականները: Նրանց կարծիքով՝ նրա շրժումը «շատ կարևոր ավանդ է ողջ մոլորակի գործում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: