Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ հետաձգվել է և չեղյալ հայտարարվել


  
դիտումներ: 373

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով 45 չվերթ չեղյալ է հայտարարվել և հետաձգվել: Այդ մասին վկայում են «Яндекс.Расписание» ծառայության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:

Տեղական ժամանակով 13.35-ին Վնուկովո օդանավակայանում չորս թռիչք է հետաձգվել, իսկ վեցը` չեղյալ հայտարարվել: Դոմոդեդովոյում տասը չվերթներ հետաձգվել են, իսկ 11-ը` չեղարկվել:

Բացի այդ Շերեմետևո օդանավակայանում 5 չվերթ է հետաձգվել:

Ժուկովսկու օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները բացակայում են:

Ավելի վաղ Մոսկվայի բնակչությունը տեղեկացվել էր եղանակային վտանգի մակարդակի բարձրացման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: