Հայերեն   English   Русский  

Իրանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ գործողության է իրականացնելու սահմանին


  
դիտումներ: 189

Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեյն Զուլֆիքարը հայտարարել է թուրք-իրանական սահմանային գոտում համատեղ գործողություն իրականացնելու մասին:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշել է, որ Իրանն ու Թուրքիան սահմանային վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով արդյունավետ քայլեր են կատարում:

«Սահմանին համատեղ գործողություն ենք իրականացնելու: Ընդհանուր առմամբ սահմանին խնդիր չկա»,- նկատել է Զուլֆիքարը: Ճիշտ է, ուղղակիորեն չի մանրամասնել, թե համատեղ գործողությունն ում դեմ է, սակայն օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ գործողությունն ուղղված է լինելու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ:

Մարտի 6-ին «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սոյլուն մասնավորապես ասել էր. «Իրանի պատկան մարմինների հետ քննարկել ենք իրավիճակը: Միասին գործողություն ենք իրականացնելու ՔԲԿ-ի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: