Հայերեն   English   Русский  

Բելգիայում ռեկորդային 1,252 մլն եվրոյով աղավնի է վաճառվել


  
դիտումներ: 224

Աշխարհում ամենաթանկարժեք փոստային աղավնին Բելգիայում կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 1,252 մլն եվրոյով: Գրում է Russian.rt.com-ը:

Pipa աճուրդի տան տարածած հաղորդագրության համաձայն` Արմանդո մականունով թռչնին Չինաստանից գնորդ է ձեռք բերել:

Ինչպես նշում է Le Soir պարբերականը, ընդհանուր առմամբ, աճուրդում Ֆլանդրիայից հայտնի բուծողների ընտանիքը 171 թռչուն է վաճառել:

Առմանդոն` պատմությանը հայտնի աշխարհի լավագույն աղավնիներից մեկն է: Պարբերականը նշում է, որ դրա գնորդը հավանաբար կզբաղվի նոր չեմպիոնների բուծմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: