Հայերեն   English   Русский  

Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 187

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը երբեք թույլ չի տա Ստամբուլը Կոստանդնուպոլսի վերածել: Գրում է Russian.rt.com-ը:

«Թուրք ժողովուրդը միշտ բնակվելու է այդ հողերում: Մենք թույլ չենք տա Ստամբուլը Կոստանդնուպոլսի վերածել», - Anadolu գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, որ օրեր առաջ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը Թուրքիայի որոշակի շրջանակների համար ուղերձ է:

Ավելի վաղ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել էր պաղեստինցի երեխաների սպանության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: