Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը


  
դիտումներ: 174

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար:

Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին:

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: