Հայերեն   English   Русский  

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. զոհ և վիարվորներ կան


  
դիտումներ: 327

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիդերլանդների կենտրոնական հատվածում գտնվող Ուտրեխտ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` հրաձգությունը տրամվայի մեջ է տեղի ունեցել:

«Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում տրամվայի մեջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել», - նշվել է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Ոստիկանությունը հետագայում հաղորդագրություն տարածեց, որ չեն բացառում, որ հանցագործությունը կարող է ահաբեկչական շարժառիթ ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: