Հայերեն   English   Русский  

Ռոուհանին առաջարկով է հանդես եկել


  
դիտումներ: 168

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջարկել է ամերիկյան իշխանությունների պատժամիջոցների քաղաքականության պատճառով դատական գործ հարուցել ԱՄՆ-ի դեմ: Գրում է Russian.rt.com-ը:

«Միացյալ Նահանգները մեզ համար ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել: Դա ազդել է ազգային արժույթի արժեքի վրա, գնաճը բարձրացել է, բայց մենք հաղթահարում ենք դա: Միացյալ Նահանգները սխալ ճանապարհով է գնում, և մենք պետք է պայքարենք: Իրանի դատական իշխանությունները պետք է դատական հայց ներկայացնեն ընդդեմ Միացյալ Նահանգների, նրանց պաշտոնատար անձանց և այդ պատժամիջոցների հեղինակների` մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքներով», - ընդգծել է Ռոուհանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, որը սահմանվել էր 1995 թվականին:

Փետրվարին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կքննարկի Միացյալ Նահանգների դեմ Իրանի հայցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: