Հայերեն   English   Русский  

Ավստրիայի նախագահը Եվրոպային կոչ է արել Թրամփի «դուդուկի տակ չպարել»


  
դիտումներ: 195

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը «Die Welt» թերթին տված հարցազրույցի շրջանակներում կոչ է արել եվրոպական երկրներին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի «դուդուկի տակ չպարել»: Գրում է Russian.rt.com-ը:

Նա հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ Թրամփը չեղյալ հայտարարեց գործարքը և եվրոպական ընկերություններին արգելեց պատժամիջոցների սպառնալիքով Իրանի հետ բիզնես վարել:

«Իմ կարծիքով, սա արդեն չափազանց է: Եվրոպացիները չպետք է պարեն Թրամփի դուդուկի տակ», - նշել է է Վան դեր Բելենը:

Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է ավելի անկախ քաղաքականություն վարի այլ հարցերում ևս, որոնց շուրջ տարաձայնություններ են առկա:

Ավելի վաղ Վան դեր Բելենը քննադատել էր Վաշինգթոնի քաղաքականությունը «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: