Հայերեն   English   Русский  

Վաղը Գյումրիում անվստահություն են հայտնելու Լևոն Բարսեղյանին


  
դիտումներ: 255

Շիրակի պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վաղը նոր նիստ է գումարելու, որտեղ օրակարգային առաջին հարցը հոգաբարձուների խորհրդի նախագահին անվստահություն հայտնելն է:

Հարցն օրակարգ է մտցվել խորհրդի նախագահի կողմից, ինչպես Ankakh.com-ի հետ զրույցում նշեց համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, նման քայլը արդյունք է նախկին նիստից հետո ստեղծված իրավիճակի:

Մարտի 2–ի նիստում ՇՊՀ-ի ռեկտորի ընտրություններն էին, որտեղ երկու թեկնածուներից ոչ մեկը բավարար քվե չստացավ և ռեկտոր չընտրվեց: Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե խորհրդի նախագահը դիտավորություն է կատարել ու տապալել ռեկտորի ընտրությունը:

Լևոն Բարսեղյանն ասում է՝ եթե որևէ խնդրի շուրջ դժգոհություն կա, ապա ճիշտ է, որ խորհրդի նախագահը դադարեցնի իր լիազորությունը: Թող խորհրդի կազմը որոշի, եթե անվստահություն կհայտնի, ես այլևս չեմ լինի նախագահը, եթե ոչ, ապա կստանամ խորհրդի վստահության քվեն ու կշարունակեմ աշխատել:

Վաղվա նիստում կորովի նաև ռեկտորի նոր մրցույթ հայտարարելու օրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: