Հայերեն   English   Русский  

​Գյումրիում 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից


  
դիտումներ: 199

Գյումրու Երևանյան խճուղի 159 շենքի 6 բնակիչ էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որի մասին հաղորդում է ստացվել ոստիկանության ՛՛Կումայրի՛՛ բաժին:

Պարզվել է, որ մարտի 18-ին խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք:

Ինչպես Ankakh,com-ի հետ զրույցում փոխանցեց ՛՛Էյ-Ի-Ջի՛՛ սերվիս ընկերության Շիրակի մարզի Գյումրու տեղամասի պետ Աղաբեկ Ծատուրյանը բնակարանում ինքնուրույն տեղադրել են արագային ջրատաքացուցիչ, որը տեխնիկական պահանջներին չի համապատասխանել: Երբ բնակարանում գազի արտահոսք է եղել՝ ազդանշանային համակարգն անջատել է գազաֆիկացումը, սակայն բնակիչները նորից միացրել են: Երկու-երեք անգամ սարքն անջատել է բնակարանի գազասնուցումը, որը վերականգնվել է բնակիչների կողմից, ինչի հետևանքն էլ եղել է թունավորումը:
Նրանց տեղափոխել են հիվանդանոց, օգնություն ստանալով դուրս են գրվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սա Գյումրիում գազի արտահոսքից թունավորման երկրորդ դեպքն է այս տարի, որպես պատճառ էլ Աղաբեկ Ծատուրյանը նշում է բնակիչների կողմից անվտանգության կանոնների չպահպանելն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: