Հայերեն   English   Русский  

Խոշոր ու շղթայական վթար Երևանում․ բախվել են մեքենաներ՝ կա վիրավոր


  
դիտումներ: 422

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford, Opel Astra, Toyota Camry և Mercedes մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից Toyota Camry-ն ու Mercedes-ը կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել Mercedes-ի և Ford-ի միջև

Վթարից հետո 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: