Հայերեն   English   Русский  

Կադաստրի կոմիտեում՝ գրասենյակների վարչության նոր պետ


  
դիտումներ: 195

Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.

«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»։

Մինչ այսնշանակումն ԱրմանՕ սիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։

Մասնագիտությամբ կառավարման հոգեբան է, իսկ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: