Հայերեն   English   Русский  

Ռազմարդյունաբերության ոլորտում ունենք նոր կարևոր արտադրանքներ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 118

Դեռևս 2018թ. մայիսից սպառազինության ձեռք բերման ուղղությամբ քայլեր են արվում, ինչպես նաև բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում ռազմարդյունաբերության ոլորտում:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ են անում ՀՀ զինված ուժերի Ադրբեջանի հետ սպառազինությունների հավասառակշռությունը պահպանելու համար:

«Այսօր, ըստ էության, ունենք կարևոր նոր արտադրանքներ, որոնք առաջիկայում հույս ունեմ սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Մենք նախագծեր ունենք, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են և, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիապես զարգացման երկիր լինի ու մենք այդ ճանապարհով ենք գնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ չպետք է կենտրոնանալ պարզապես զինատեսակ ունենալու հարցի վրա. «Մենք պետք է կենտրոնանանք ոչ թե տանկ ունենալ-չունենալու վրա, այսինքն՝ ոչ թե տանկ առարկայի վրա, այլ այն խնդրի վրա, որը մենք պատկերացնում ենք, որ պիտի լուծենք տանկ ունենալու միջոցով և պետք է հասկանանք, թե ո՞րն է այն նոր տեխնոլոգիան, որը պետք է թույլ տա այդ խնդիրը լուծել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: