Հայերեն   English   Русский  

Վենեսուելայում չեն բացառել քաղաքացիական օբյեկտների վրա ԱՄՆ հարձակումները


  
դիտումներ: 144

Վենեսուելայի ազգային սահմանադիր ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելլոն հայտարարել է, որ Կարակասը չի բացառում ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների հնարավորությունը: Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով` «Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները պատահական չեն»:

Կաբելոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձել է հարձակվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա օգոստոսի 2018 թ-ին և «մի շարք այլ հարձակումների տեսքով»` նպատակ ունենալով վնաս հասցնել երկրին:

«ԱՄՆ-ին զոհերը չեն հետաքրքրում, նրանք կարող են բացահայտորեն փորձել ահաբեկչություն իրականացնել մետրոյում, դպրոցներում կամ հիվանդանոցներում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Կաբելոյի խոսքերը:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ հուսով է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի վենեսուելական հարցի լուծմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: