Հայերեն   English   Русский  

Նազարբաևը հրաժարական է տվել


  
դիտումներ: 267

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

Այդ մասին Նազարբաևը հայտարարել է հանրապետական հեռուստաալիքների եթերում ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

«Որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները` որպես նախագահ», - Sputnik Казахстан-ը մեջբերում է Նազաբաևի խոսքերը: Նազարբաևը հայտարարել է, որ մինչև երկրում նոր նախագահական ընտրությունների անցկացումը իր պարտականությունները կիրականացնի խորհրդարանի սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ղազախստանի կառավարությանը ևս հրաժարական էր տվել: Նոր կառավարությունը ղեկավարում է Ասկար Մամինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: